HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը Հայաստանում է

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրավերով՝ Հայաստանում  Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Լ. Ալթունյանը նախ շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ։

Նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտը բարեփոխելու նպատակով շուտով կյանքի կկոչվեն մի շարք շրջադարձային ծրագրեր։ Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրել է առողջապահության մեր համակարգում ֆինանսավորման, բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար պետության կողմից փոխհատուցվող ապահովագրական փաթեթների մշակման, գնագոյացման վերանայման և այլ ծրագրերի մասին։

Այնուհետև փոխնախարար Սերգեյ  Խաչատրյանը չեխ գործընկերներին ծանոթացրել է առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, իսկ  ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը` կառավարության և Համաշխարհային բանկի ծրագրով մարզային ամբուլատորիաների և հիվանդանոցների կառուցման ու արդիականացման, բժիշկների վերապատրաստման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ ծրագրերի, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, օպտիմալացման, կլինիկական ուղեցույցների մշակման և այլ ծրագրերին։

Չեխիայի առողջապահության փոխնախարարներ Ռադեկ Պոլիկարի և Թոմ Ֆիլիպի, նախարարի խորհրդական  Յան Ռուժիչկայի հետ քննարկվել են փոխադարձաբար հետաքրքրող հարցեր։ Հյուրերը մանրամասն ներկայացրել են Չեխիայի առողջապահության համակարգը` ֆինանսավորման մեխանիզմները և սկզբունքները:

Լևոն Ալթունյանը կարևորել է առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցությունն առավել գործնական ու արդյունավետ դարձնելը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ն.Գ. Պետր Միկիսկան։

Ավելի ուշ Չեխիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները մեր մասնագետներին մանրամասն ծանոթացրել են իրենց հանրապետությունում ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներին, քննարկել Հայաստանում առկա բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter