HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանը տաքսու վարորդներին առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր՝ ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների:

Նրանք ներկայացնում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող այն վարորդների պահանջները, ովքեր շուրջ երկու տարի լիցենզավորման վճարը չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։

Վարորդներն ակնկալում էին, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով: Բացի դրանից, նրանք առաջարկում էին որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում:

Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկեց միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter