HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը հանդիպել է լիբանանցի գործարարներին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Լևոն Ալթունյանն ընդունել է Լիբանանի GlobMed միջազգային ընկերության փոխնախագահ Զիադ Խարմային, Pharaon Healthcare ընկերության տնօրեններ Մուսա դո Ֆրեժին և Քրիստիան Բոթային։

«Լիբանանյան բժշկությունը լավ համարում ունի, ուստի մեր համագործակցությունը կարող է միայն նպաստել մեր երկրի առողջապահական համակարգի բարելավմանը»,-ողջունելով նրանց` ասել է նախարարը։ Լևոն Ալթունյանին ներկայացվել են երկու կազմակերպության կողմից իրականցվող ծառայությունները։ Մասնավորապես նշվել է, որ GlobMed միջազգային ընկերությունը արդյունավետ կառավարման և խորհրդատվական ծառայության շնորհիվ կարողանում է տնտեսել ֆինանսական միջոցների 20 տոկոսը։

Լևոն Ալթունյանը լիբանանցի գործարարներին ծանոթացրել է Հայաստանի առողջապահական համակարգում, հատկապես` ֆինանսավորման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որպեսզի մասնավոր ընկերությունների համար առավել տեսանելի լինի, թե որ ուղղությամբ կարող են համագործակցել։

Հյուրերը մանարմասն հետաքրքվել են ներդրվող էլեկտրոնային առողջապահական համակարգի ընձեռող հնարավորություններով։ Նրանք ողջունել են նաև կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման և ներդրման ծրագիրը։ «Մենք փորձում ենք հնարավորինս լավ համակարգ կառուցել, և այդ ճանապարհին ցանկացած աջակցություն մեզ անհրաժեշտ է»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացին` նախարար Ալթունյանը շեշտել է, որ հոկտեմբերից նախատեսվում է բժիշկների ուսուցում, որպեսզի կատարած գործողություններն իրենք ներմուծեն համակարգ։ Զիադ Խարման բժիշկների կրթական կենտրոն ստեղծելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter