HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2017թ.ապրիլի  27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (FNCAB2) տեղաբաշխումը:  

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.75% արժեկտրոնի տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս 1,500,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերի (ISIN - AMFNCAB22ER2) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,861,352,596 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,501,239,156  ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,001.72 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 12.74%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.702%:

Այս մասին տեղեկացնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, պարտատոմսերի տեղաբաշխման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter