HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս «8 օրինապահ հարկ վճարողի»

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ապրիլի 28-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 22 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չի համապատասխանել մեկը, իսկ մնացած 13 դիմումն ուսումնասիրության ընթացքում է: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133 տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, 36-ինը՝ մերժվել, իսկ 13 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter