HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար»

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ` պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
Մասնավորապես, ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանն իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան' Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանից 2012-2013 թթ.-ի ընթացքում մաս-մաս ստացել է արգելադրման ենթակա 7000 դոլարից 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև պետական տուրքի և կատարողական գործողությունների կատարման ծախսի համար նախատեսված 150 ԱՄՆ դոլար: Հարկադիր կատարողը պարտավոր է եղել հիշյալ գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը հանձնել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ինչը չի կատարել: Դրա փոխարեն Գրիգոր Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն ի պաշտոնե վստահված 3650 ԱՄՆ դոլար գումարը յուրացրել է` այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Այսպիսով, յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ԴԱՀԿ-ն տեղեկացնում է, որ հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռևս 10.02.2014 թվականին ազատվել է Հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter