HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկության հոսքերը կարգավորելու և կուտակումներից խուսափելու նպատակով' 2017 թվականի ապրիլի 29-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ըստ այդմ` Ագաթանգեղոսի փողոցում՝ դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող երթևեկելի մասի մոտ 100 մետր երկարությամբ հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի խաչմերուկում հետադարձ կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ՝ դեպի Արշակունյաց պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների հոսքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter