HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքը կնվիրաբերվի «Ազնավուր» հիմնադրամին

Կառավարության՝ այս տարվա մարտի 23-ի որոշմամբ Երևանի Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով և զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասով, նվիրաբերվել են «Ազնավուր» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով:

Այսօր՝ ապրիլի 28-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուր» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի կինն է:
Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով:

«Ազնավուր» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter