HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,-նշել է Վիգեն Սարգսյանը։ 

Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter