HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է 2016 թ. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՏԶՀ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է նաև 2017 թ. համար ըստ համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման բաղադրիչների նախատեսվող ծրագրերի մասին:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ՀՏԶՀ 2017 թ. ծրագրերը՝ առաջնահերթ իրականացման համար հստակ հայտանիշներ և մեխանիզմներ սահմանելու նպատակով:
Նիստում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter