HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Կառվարության պաշտոնական կայքը հայտնում է, որ ներկայացնելով այդ նպատակով կատարված հետազոտության արդյունքները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն:

Հետազոտության արդյունքներով ստեղծվել է ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել է ծախսերի գնահատում: Դավիթ Տոնոյանն առաջարկել է որպես առաջին փուլ սկսել հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր Արագածոտնի և Լոռու մարզերում, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել ռադիոլոկացիոն կայանների արդիականացման աշխատանքներ: 

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ պիլոտային ծրագրին՝ միևնույն ժամանակ ուսումնասիրություն իրականացնելով ցանցային պաշտպանության համակարգի արդյունավետության և ծախսատարության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter