HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

18 %-ով ավելացել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը

2017թ. առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստան է ժամանել 1 298 533 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների այս թիվը, համեմատած 2016-ի նույն ամիսների հետ, աճել է 18.2%-ով։

Իսկ 2017-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 266 324 մարդ, որն ավելի քիչ է, քան Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն զբոսաշրջության համար հանրապետությունից մեկնածների այս թիվը 17.0%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամիսներին մեկնածների ցուցանիշը։

Սա հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատականների հիման վրա գրանցված տեղեկատվություն է, որը փոխանցել է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ընդհանրապես տարեսկզբի առաջին եռամսյակը զբոսաշրջիկների՝ Հայաստան գալու ամենաակտիվ շրջանն է, քանի որ այն համընկնում է Ամանորի և իրանական Նոր տարվա` Նովրուզի տոներին։

Մեկնաբանություններ (3)

Գրիգոր
Հայաստանի պարագայում ժամանած զբոսաշրջիկների թիվը հակադարձ համեմատական է արտագաղթած հայաստանցիների թվին: Մնացողների համար էլ ուրախանալու բան չկա՝ արտադրող ազգից վեր են ածել սպասարկողների ցեղի:
Արմենակ Եղիայեան
Գրիգո՛ր, Այս տեսակէտդ հիմնաւորող որեւէ թիւ ու փաստ չես բերած: Ամէն ինչ ըսուած է յոռետեսական խորքի վրայ միայն:
Արթուր Խաչատրեան
Արմենակ Եղիայեան, լաւատեսական խորքի վրայ ասեմ, գուցէ ՇԱՏ ուրախանաք՝ Հայաստան ժամանում են մեծ մասամբ պարսիկները՝ սեքսի ու հարբելու համար ու ռուսները՝ որպէս իրենց տարաշխարհիկ ծայրագաւառ։ Հայաստանցի հասարակ մարդուն ՈՉ ՄԻ օգուտ չկայ Հայաստանի իբրեւ թէ տուրիզմից։ Իսկ այն, որ Հայաստանում մնացողի համար ուրախանալու բան չկայ, առնուազն պէտք է զոյգ աչքով կոյր լինել դա չտեսնելու համար։ Այնպէս որ Գրիգորը շատ էլ ճիշտ է գրել, որ արտադրող ազգից վեր են ածել սպասարկողների ցեղի։ Ի՞նչ ենք արտադրում, ասէք տեսնեմ (չասէք՝ ծիրանի չիրով շոքոլա….), մի՞թէ այսօր Երեւանը ողողած համատարած սրճարաններն ու ռեստորանները սպասարկում են տեղացիներին։ Յարգելի՛ սփիւռքահայ հայրենակիցներ, մի քիչ լայն բացէք ձեր աչքերը, մի՛ խաբուէք Երեւանի կենտրոնից միայն ձեզ ծանօթ հայաստանեան իրականութեանը, իրականում ամեն ինչ շատ աւելի ողբերգական է, Հայաստանը մեռնում է, ամեն ինչ կամաց-կամաց կորցնում ենք, անցած տարի էլ ռազմավարական նշանակութիւն չունեցող 800 հեկտար հող հայրենի կորցինք՝ 120 երիտասարդի մահով (ինչը նշանակում է, որ 120 հայ աղջիկ պիտի չամուսնանայ եւ առնուազն 120 հայ երեխայ չպիտի ծնուի), իսկ դուք, շատ ցաւալի է, անկարող էք դա տեսնել եւ տեսնողին էլ խելք էք սովորեցնում, թէ՝ «տեսակէտդ հիմնաւորող որեւէ թիւ ու փաստ չես բերած» եւ «Ամէն ինչ ըսուած է յոռետեսական խորքի վրայ միայն»։ ՄԻ ՕՐ ԽԵԼՔԻ ԿԳԱ՞Յ ՄԵՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԹԷ՞ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ԵՆՔ ԱՅՍՊԷՍ ԱՆԽԵԼՔ, ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՈՒ ԱՆԹԱՍԻԲ ՈՒ ՎԱՏԸ ՅԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ ՅԱՒԷՐԺ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter