HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում տեղադրվել է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, տեղի է ունեցել հերոսի կիսանդրու բացման արարողությունը։

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կուրսանտներ և Թաթուլ Կրպեյանի հարազատները։ 

Մինչ կիսանդրու բացումը` արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զբոսայգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին, 2014թ.-ի նոյեմբերին խոցված ուղղաթիռի օդաչուների և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին կանգնեցված հուշաքարերին։ 

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման պատիվը տրվել է հերոսի դուստր Ասպրամ Կրպեյանին և քանդակագործին՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։ 

«Այսօր, իրոք, շատ կարևոր օր է բոլորիս համար: Ասում են՝ այնքան կարևոր չէ, թե քանի օր կա մարդու կյանքում, որքան կարևոր է, թե ինչքան կյանք կա մարդու ապրած յուրաքանչյուր օրվա մեջ: Թաթուլ Կրպեյանի անցած ուղին, իր համոզմունքը, իր կյանքով լի յուրաքանչյուր օրը դրա վառ ապացույցն է: Շատ կարևոր է, որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր հերոսներին և վառ պահում նրանց հիշատակը: Բայց մենք չէ, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին: Ինքն է, որ թույլ է տալիս հերթական անգամ, իր օրինակով, մեր բոլոր սերունդներին ասել, որ Հայաստանի հողն անառիկ է, Հայաստան պետությունն ամուր, իսկ մեր ապագան` միշտ պայծառ»,-իր խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter