HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկ. ինչով է պայմանավորաված միջազգային պահուստների տարեկան աճը

2016 թվականին ՀՀ համախառն միջազգային պահուստներն աճել են շուրջ 429 մլն ԱՄՆ դոլարով և տարեվերջին կազմել շուրջ 2 մլրդ 204 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ֆինասնական հաշվետվության՝ պահուստների աճը հիմնականում պայմանավորվել է շուրջ 503 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներհոսքով, առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ 151 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աճով և ներքին շուկայում արտարժույթի շուրջ 29 մլն ԱՄՆ դոլարին համարժեք առքով:

Միևնույն ժամանակ տարվա ընթացքում իրականացվել են շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով արտաքին պետական պարտքի մայր գումարների և տոկոսագումարների մարումներ:

Ըստ ԿԲ-ի՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակել է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես՝ հնարավոր արտաքին ցնցումները կլանելու ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու առումով:

2016 թվականին միջազգային պահուստներն ապահովել են ներմուծման շուրջ վեց ամսվա ծածկույթ և կարճաժամկետ պարտավորությունների (մինչև մեկ տարի) սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ:

Միաջզագային պահուստների կտրուկ նվազում էր գրանցվել 2014 թվականին։ Թեև 2015-2016թթ. այն աճել է, սակայն դեռևս չի վերադարձել 2014 թվականի մակարդակին։ 2000 թվականից ի վեր արձանագրված տվյալները վկայում են, որ 2014-ի ցուցանիշն առայժմ ամենաբարձրն է։

Հիշեցնենք, որ 2016 թվականին զուգահեռաբար աճել է նաև ՀՀ պետական պարտքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter