HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր վարել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության կազմակերպման եւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ հիմնական հարցերը, մասնավորապես՝ ազատությունից զրկված հիվանդ անձանց խնամքի ապահովմանը, ազատությունից զրկված անձանց՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը, «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրի իրականացման արդյունավետությանն առնչվող հարցերին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին, կատարված ուսումնասիրությունների ընթացքում վեր հանված խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter