HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Պողոսյան

Սարսափելի տեսարաններ՝ Գավառ-Մարտունի ճանապարհին

«Հետքի» լուսանկարչի տեսախցիկը Գավառ-Մարտունի ճանապարհին եւ դրան հարակից տարածքներում արձանագրել է բազմաթիվ աղբավայրեր ու աղբակույտեր՝ պոլիէթիլենային տոպրակներից մինչեւ կենցաղային առարկաներ ու տարբեր իրեր: Կարելի է մտածել, որ այս ճանապարհով որեւէ պատասխանատու պաշտոնյա չի երթեւեկում, իսկ աղբն օր-օրի ավելանում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը:

Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների եւ գյուղերի աղբահանման եւ մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների եւ ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան եւ այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է, եւ կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաեւ իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու եւ տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետեւաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային եւ համայնքային ծրագրերում»,- նշել էր Կ. Կարապետյանը։

Մեկնաբանություններ (5)

Սիրարփի Առուստամյան
Ահավոր, սարսափելի տեսարաններ: Դժբախտաբար, ամբողջ Հայաստանը հիմա նման իրավիճակում են: Ե՞րբ պիտի սրան վերջ տրվի: Աղբավայրերը կարգավորված չեն, աղբը ամեն տեղ թափելը չի պատժվում: Մեր ՙշնորքով՚ քաղաքացիներից շատերը անպատիժ իրենց կենցաղային աղբը նետում են դուրս՝ ցանկացած տեղ: Առաջարկում եմ խոշոր գումարներով տուգանքներ սահմանել և գանձել, միայն այդպես կարելի է այս վայրագությանը վերջ տալ:
աննա
Էդ մարզպետ կոչվածը պետք է հրաժարական տա, էս աղբը դրանց տանը պետք ա հայտնվի ընդհանրապես, քանի՞ տարի կարելի ա գյուղական համայքների աղբահավաք չկազմակերպել․․․
Սիրարփի Առուստամյան
Եվ այդ մարզպետ կոչվածը դեռ հադգնում է ասել, որ իր՝ որպես մարզպետի աշխատանքից մարդիկ դժգոհ չեն... Ազգային խայտառակությու՛ն:
Գեղարքունիք - գեղեցիք արքունիք !!!!!
Հոդվածի վերնագիրը պետք է լիներ՝ //ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ// - քանզի այն ներկայացնում է այն ահավոր աղտը (ֆիզիկական ու բարոյական) որի մեջ թաղվել ենք:
Գեղարքունիք
Զիբիլի երկիր Հայաստանս.... հետո էլ Սովետին էիք բան ասում, էն ժամանակ շրջկոմի քարտուղարի մաման կլացացնեին, եթե էդպես կեղտոտ պահեր իր շրջանը։ Ի՞նչ օրն ես ընկել, ԳԵՂԱՐՔՈՒՆԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter