HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈԱԱԿ-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ: Այս մասին տեղեկացնում է ՈԱԱԿ-ը:

2001-ին հիմնադրված CEENQA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է բարձրագույն կրթության որակի ապահովման 29 գործակալությունների եվրոպական 20 երկրներից: Ցանցի նպատակն է ապահովել համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների որակի ապահովման գործակալությունների միջև` նպաստելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը:

Նշենք, որ վերջերս ՈԱԱԿ-ը դարձավ նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Հիմնադրամը նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի և ԱՄՆ Բարձրագույն կրթության  հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի անդամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter