HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավ մարդիկ էլ կան

Վերջին օրերին, երբ բազմազան պետական, հասարակական կազմակերպություններ տարբեր ձևաչափերով նշում էին հաշմանդամների օրը, բարձրաձայնում հատուկ կարիք ունեցողների խնդիրների մասին, ներկայացնում այդ ոլորտում իրականացվող նախաձեռնությունները, Գորիս քաղաքում ապրող Լարիսա Դոլբաքյանի համար դրանցից ամենակարևորն այն է, որ անցած տարի տեղական թերթերից մեկում հրատարակված մի հոդվածում ինքը դժգոհություն էր հայտնել այն մասին, թե քաղաքում կիրակի օրերը երթուղային տաքսի չի աշխատում, որ ինքը կարողանա եկեղեցի գնալ:

Հոդվածի հրապարակվելուց հետո զանգահարեցին «Լյուքս» տաքսի ծառայությունից՝ առաջարկելով իրենց օգնությունը: Եվ արդեն երկրորդ տարին է, նույն ծառայությունն ամեն կիրակի հենաշարժողական խնդիրներ ունեցող երիտասարդ աղջկան անվճար տեղափոխում է եկեղեցի:

Եվ ինչպես Լարիսան է պատմում, ամեն անգամ «հերթապահ» վարորդը սիրալիր օգնում է իրեն, համբերությամբ սպասում, մինչև արտաքին աշխարհին իր պատուհանից տեսնող աղջիկը մոմավառության ու աղոթքի իր համար շատ կարևոր արարողությունն ավարտի:

«Նաև այս բարի մարդկանց համար եմ աղոթում»,-ասում է Լարիսան ու հավելում, թե դա իրեն հույս է տալիս, որ չնայած ամեն օր եթերում, շրջապատում հանդիպող բռնություններին, բացասական երևույթներին` նաև լավ մարդիկ կան, ովքեր օգնում են չհուսահատվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter