HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի:

Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

4-րդ դասարան.

«Մայրենի լեզու» (թելադրություն) - 01.06.2017թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)- 03.06.2017թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) 10.06.2017թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017թ.

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)- 05.06.2017թ.
«Գրականություն» (բանավոր)- 08.06.2017թ.
«Մաթեմատիկա»( գրավոր)-12.06.2017թ.
«Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) -15.06.2017թ.
«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017թ.
«Հայոց պատմություն»(բանավոր)-22.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017թ. «Ֆիզկուլտուրա» -Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)- 07.06.2017թ.
«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017թ.
«Հայոց պատմություն»(գրավոր)- 21.06.2017թ.
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)- 23.06.2017թ.
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 23.06.2017թ. «Ֆիզկուլտուրա» -ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter