HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասսայական վազք Երևանում՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով

Այսօր՝ մայիսի 4-ին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է ասուլիս՝ նվիրված «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով անցկացվող առաջին մասսայական վազքին: 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառման մասին խոսել են մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, Երևանում «Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը:

Բանախոսները տեղեկացրել են, որ վազքը, նվիրված Շուշիի ազատագրմանը և Հայրենական պատերազմի հաղթանակին, մեկնարկելու է մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին: Մասնակիցները վազքով անցնելու են ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ:

«Ցանկանում ենք հիմնել մի նոր ավանդույթ, որ մայիսի 9-ի հաղթանակները նշվեն ոչ միայն մշակութային, այլ նաև մարզական միջոցառումներով, որից այս անգամ ընտրվել է մասսայական վազքարշավը»,- ասել է Լևոն Վահրադյանը:

«Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը ներկայացրել է Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումների ցանկը, որոնք իրականացվելու են  Հայաստանում:

Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի խոսքերով, վազքը մեկնարկելու է շատ գեղեցիկ միջոցառմամբ, որի ընթացքում ծաղկեպսակներ են դրվելու Անհայտ զինվորի հուշարձանին, իսկ ավարտին՝ բոլոր մասնակիցներն արժանանալու են պատվոգրերի: «Ցանկանում ենք, որ վազորդները միմիայն դրական տպավորություններ ունենան իրենց մասնակցությունից»,- նշել է Հ. Ավետիսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter