HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մկրտչյանն ընդունել ՉԺՀ պատվիրակությանը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ տիկին Ճան Իճընի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանը կրթական համագործակցության արդյունավետ փորձ է կուտակել, մասնավորապես երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նախագիծը՝ վստահություն հայտնելով, որ այն երկկողմ կրթական հարաբերություններին նոր որակ կհաղորդի, միաժամանակ նպաստելով կրթության մյուս բնագավառներում համագործակցության զարգացմանը: Լ․Մկրտչյանը նշել է, որ նոր ուղղություն կարող է լինել միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացումը:

Չինական պատվիրակության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Չինաստանում մեծ տարածում ունի միջին մասնագիտական կրթությունը, որը պետության կողմից դիտվում է սոցիալական ապահովության կարևոր երաշխիք: Հյուրի խոսքով՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում աշխատողները հիմնականում միջին որակավորում ունեցող մասնագետներ և վարպետներ են, բուհերում սովորողների մեջ նույնպես մեծաթիվ են ՄԿՈՒ ոլորտի կադրերը, ովքեր աշխատաշուկայի պահանջներից ելնելով հետագայում կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Պատվիրակության կազմում ընդգրկված Շանհայի քաղաքապետարանի ներկայացուցիչը նախարարին ներկայացրել է Շանհայ քաղաքի կրթական համակարգը՝ նշելով, որ այնտեղ ևս մեծ տեղ են գրավում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Չինական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են 2021 թվականին մասնագիտությունների միջազգային մրցույթի անցկացումը ՇանհայումՀանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter