HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ս․Սաչրգսյանը ողջունել է հյուրին և կարևորել արդեն լավ ավանդույթ դարձած Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, Ս․Սարգսյանի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար:

Ս․ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչն է և գոհունակությամբ է փաստել, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում ու խորանում են:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը և հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter