HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քրեական գործ՝ Աշոտ Երկաթ բերդի տարածքի ապօրինի ծառահատումների փաստով

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Աշոտ Երկաթ բերդ տանող ճանապարհին տեղի ունեցած ապօրինի ծառահատումների փաստով։

Այս մասին «Հետք»-ին հայտեցին գլխավոր դատախազությունից։ Դատախազության փոխանցմամբ՝ կատարվել են առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատումներ՝ Իջևանի անտառտնտեսության «Խաչարձանի» անտառապետության 5-րդ պահաբաժնում

Մեր հրապարակած՝ «Հատված ծառեր՝ Աշոտ Երկաթի բերդ տանող ճանապարհին» վերտառությամբ հոդվածի հիման վրա դատախազի հանձնարարությամբ ոստիկանության կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ տարածքում ապօրինի հատվել է 370.000 դրամ արժեքով  22 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի ՝ 866.760  դրամի վնաս:

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, քանի որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել քրեական օրենսգրքի  296-րդ հոդվածի 3-րդ մասով  նախատեսված հանցակազմի հատկանիշներ, որն է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս` պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Տիգրան Շահբազյանը ընկերների հետ արշավի էր գնացել Աշոտ Երկաթ բերդ և Իջևանի ու Հովք գյուղերի մոտակայք, և բերդ բարձրանալիս ճանապարհի երկայնքով հատված առողջ ծառեր էր տեսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter