HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հնգյակ երեխաներից մեկը մահացել է

Այսօր առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է մայիսի 3-ին ծնված հնգյակից մեկը։ Այս մասին «Հետք»֊ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

Հայթայանի փոխանցմամբ՝ թեև ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին «Մուրացան» բժշկական համալիր, սակայն մասնագետները նախօրոք ասելի էին, որ վաղ ծնված երեխաների հետագա առողջական վիճակի վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել չեն կարող, քանի որ փոքր քաշով ծնված երեխաների մոտ զեղումները սկսվում են երրորդ օրից։

Արդեն քառյակի առողջական վիճակը մնում է նույնը։ Երկու երեխաները, որոնք գտնվում են «Մուրացան» բժշկական համալիրում, ծայրահեղ ծանր են, իսկ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող երեխաները կայուն ծանր առողջական վիճակում են։

Հիշեցնենք, որ մայիսի 3֊ի առավոտյան Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանը լույս աշխարհ էր բերել միանգամից 5 զավակ' չորս աղջիկ և մեկ տղա։

Երեխաները լույս աշխարհ էին եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը' տեղափոխվել էին «Մուրացան» բժշկական համալիր, մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը' Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter