HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԵՄ պատվիրակությունը Հայաստանում:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը: 

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ:

Ս.թ. մայիսի 6-ին, ժամը 17.00-ին Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա #Եվրոպանհանունխաղաղության խորագիրը կրող համերգը:

Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի և խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաև կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:

Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաև Երևանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ:

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ

Ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի  տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր  ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն  առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ:  

Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի և պողպատի արտադրությունը միավորող և կառավարող եվրոպական մի կառույց:  Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը  ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ  Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է  Եվրոպական միությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter