HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը հասցվել է ավելի քան 14 մլն դրամի վնաս Աշոտ Երկաթի բերդ տանող ճանապարհին հատված ծառերի հետևանքով

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության  թիվ 5-րդ պահաբաժնի  տարածքում 83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Տավուշի մարզի դատախազը  հանձնարարել է  ոստիկանությանը ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում  պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում  ապօրինի հատվել է  4. 170. 000 ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14.310.000 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,  Տավուշի մարզի դատախազությունում  հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին:

Լուսանկարը` Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter