HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր մանկական ռեանիմատոլոգն ասում է, որ հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։

Հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Փոքրիկը ծնվելուց հինգ ժամ անց սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի, նրան միացված է CPAP համակարգ։  

Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի մեկնաբանությամբ, այս նորածինների մոտ առկա խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ և հետևանք են նրանց օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացման։  

Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին հաղորդել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել առաջացած խնդիրների դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter