HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաշտուն գետի կեսը՝ հէկերին. բնապահպանության նախարարությունը ևս մեկ փոքր հէկի դրական եզրակացություն է տվել

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզում՝  Տաշտուն գետի վրա հէկ կառուցելու ևս մեկ նախագծի: «Գրին փաուր» ՍՊԸ-ն մտադիր է 3.31 ՄՎտ հզորությամբ փոքր հէկ կառուցել:

13 կմ երկարության փհէկի 3,4 կմ հատվածը էլեկտրաէներգիայի արտադրության համար ճնշում ապահովելու նպատակով պետք է անցկացվի խողովակաշարի միջով՝ թողնելով 0.03 խմ/վրկ բնապահպանական թողq: Այս հէկի խողովակներով կանցնի գետի 26%-ից ավելին է:

Հիշեցնենք՝ բնապահպանության նախարարությունը 2014թ. դեկտեմբերին արդեն իսկ «Զանգեզուր էներգո» ՍՊԸ-ի «Արևիկ» հէկի կառուցման նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն ևս պետք է կառուցվի Տաշտուն գետի վրա: 3 կմ էլ «Արևիկ» հէկի խողովակաշարի երկարությունն է: Այդպիսով, երկու հէկերի գործունեության հետևանքով Տաշտուն գետի ուղիղ կեսը ծանրաբեռնված կլինի: 

Այս հանգամանքը, սակայն, բնապահպանության նախարարության մասնագետները հաշվի չեն առել և դրական եզրակացություն տալիս փորձաքննական այլ պահանջներ են առաջադրել.

-նախատեսվող աշխատանքներն իրականացնելու ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջներով,

-մախատեսվող գործունեությունն իրականացնել համաձայն ՀՀ հողային և տրային օրենսգրքերի,

-եթե նախատեսվող գործունեության շինարարության կամ շահագործման փուլում հայտնաբերվեն ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակներ առաջնորդվել կառավարության որոշումներով,

-հողի բերիի շերտի օգտագործումը կատարել համաձայն կառավարության համապատասխան որոշման,

-հողային աշխատանքներից առաջացած բուսահողի, ավելցուկային գրուտնի շինարարական աղբի պահպանումը կամ տեղափոխումն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter