HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70 տարի միասին. 11 երեխա, 156 թոռ ու ծոռ

Աղախան և Հեղինե Զաքարյանները արդեն 70 տարի է միասին ապրում են Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում։ Աղախանը 92, Հեղինեն 94 տարեկան է։

70 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 11 երեխա՝ 7 տղա, 4 աղջիկ, 156 թոռ ու ծոռ։ Զույգի 6 երեխաները արդեն թոռան թոռ ունեն։ Երեխաներով, թոռներով, ծոռներով միասին 28 տղա են ճանապարհել բանակ։ Հիմա էլ բանակում ծառայում է թոռներից ամենափոքրը՝ Արգամը։

Հեղինե տատը, արցունքները սրբելով, ասում է. «Մնացել է էդ մի թոռ, էդ դրան էլ պոկիմ, բերիմ, նոր Աստված հոգիս առնի»։ Ամուսնացել են 1947 թվին, երբ Աղախան պապը վերադարձել է Հայրենական մեծ պատերազմից։

Աղախանի հայրը դեմ է եղել իրենց ամուսնությանը, բայց ասում է՝ սիրտս կպել էր, ասեցի՝ ես էդանք կառնիմ .«Առա ու չփոշմնա։ 11 հատ երեխա բերեց, տվեց, չէ՞, ընձի»։ Հեղինե տատին ամենաշատը մտահոգում է, որ ամուսինը խմում է, չնայած դժգոհում էլ է, որ միայնակ է խմում, իրեն օղի չի տալիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter