HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացիում անկարգություններին մասնակցելու համար մեղադրվողը պատիժը կկրի ազատության մեջ

Ամալյա Մարգարյան

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Անդրանիկ  Մնացականյանի, ազատ է արձակել Խորենացի պողոտայում 2016թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, երեք տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Միքայելյանին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց պաշտպան Անի Չատինյանը:

«Գագիկ Միքայելյանը պատիժը կկրի ազատության մեջ, դատարանը նրա նկատմամբ կիրառեց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը»,- հայտնեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստից հետո «Հետքը» զրուցել էր պաշտպան Անի Չատինյանի հետ, ով նշել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ Առաջին ատյանի դատարանը խիստ պատիժ է նշանակել՝ հաշվի չառնելով կրթությունը, դրական բնութագրերը, խնամքին գտնվող անչափահաս երեխային, և հայտնեց, որ արարքը վերավորակելու, արդարացման դատավճիռ կայացնելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին բողոք են ներկայացրել:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Գագիկ Միքայելյանը 10 ամիս է՝ անազատության մեջ է եղել, իսկ այսօր հարազատների հետ հեռացել է Վերաքննիչ դատարանից:

Գործով մյուս երկու ամբաստանյալները կշարունակեն պատիժը կրել անազատության մեջ: Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter