HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ԱԻՆ ՍՊԾ երկրաշարժեր է գրանցել Չինաստան-Տաջիկստան սահմանին և Ադրբեջանում

Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 01:58-ին (Գրինվիչի ժամանակով' մայիսի 10-ին, ժամը 21:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.590 և արևելյան երկայնության 75.340 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան-Տաջիկստան սահմանային գոտի, Կաշգար քաղաքից 215 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Նույն օրը` ժամը 07:37-ին, տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Գրինվիչի ժամանակով' 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter