HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետի՝ դպրոցների օպտիմալացման, կրթաթոշակների տրամադրման հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը և դպրոցներում երկրորդ հերթի բացառումը։

Նաև պետք է առաջարկություններ ներկայացվեն արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման վերաբերյալ։

Երկամսյա ժամկետում ֆինանսների նախարարության հետ համատեղ պետք է մշակվի հանրապետության հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև։ Մեկամսյա ժամկետում կառավարության աշախատակազմի և շահագրգիռ կողմերի հետ պետք է քննարկում կազմակերպվի՝ անձեռնամխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ։

Կարապետյանը նաև հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների հիման վրա լրամշակել և գործադիր ներկայացնել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծ, չորսամյա ժամկետում էլ մշակել ուսանողներին ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter