Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցը 12 հատ ավտոմեքենա ունի



Աջափնյակցի Հայկ Ավագյանը «Պետական գույքի կառավարման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է: 2016թ. սկզբում նույն ՊՈԱԿ-ում աշխատել է որպես շենքերի սպասարկման բաժնի պետի տեղակալ:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Ավագյանը Հանրապետական ցուցակով առաջադրվել է որպես ավագանու թեկնածու: Զբաղեցնում է ցուցակի 79-րդ տեղը:

Հայկ Ավագյանը 27 տարեկան է, սակայն հասցրել է ունենալ 12 հատ ավտոմեքենա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն` ավագանու թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձ՝ մոտ 3 միլիոն 376 հազար դրամ:

Հայկ Ավագյանը չի հայտարարագրել ոչ անշարժ գույք, ոչ էլ դրամական միջոցներ:

Լուսանկարը՝ Հայկ Ավագյանի ֆեսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Լուսիկ13:57 - 11 մայիսի, 2017
Ի՞նչ ես անում այդքան մեքենաների հետ: Եթե բիզնես՝, ու՞ր են մուծված հարկերը, եթե անձնական օգտագործման համար է՝ քիչմ շատ չէ՞: Ջահել է՝ կաճի. հողը նպաստում է, ոչ ոք ձեռքը չի բռնի, հարցեր չի տա; Իսկ մարդիկ թող ամաչեն, որ բռնվում են գողության մեջ մեր հայրենակիցները Եվրոմիության կողմից, երբ այդ կառույցի դրամաշնորհներն են յուրացնում:
2. Hovhanes23:59 - 11 մայիսի, 2017
у этого парня видимо было тяжелее детство. не имел игрушек. больной ничего не скажешь. №6 палата
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ