HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը լրագրող Արփի Մախսուդյանի հայտարարության հիման վրա քննարկման ընթացակարգ է սկսել

«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանն այսօր տեղեկություն էր տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն ենկատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը:

Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter