Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սամվել Ալեքսանյանի եղբորորդին տուն չունի



Կիրակի օրը Երևանում կայանալու են ավագանու ընտրություններ: Թեկնածուների թվում է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Երևանի Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Նա Հանրապետական կուսակցության ցուցակում զբաղեցնում է 35-րդ տեղը:

Արտակ Ալեքսանյանը 28 տարեկան է, սակայն հասցրել է զգալի կարողության տեր դառնալ:

Թեև թեկնածուի դրամական միջոցների հանրագումարն անցնում է մի քանի միլիարդ դրամը, սակայն թեկնածուն որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, ինչը նշանակում է, որ իր անունով անշարժ գույք չունի:

Փոխարենը հայտարարագրել է 5 ավտոմեքենա՝

  1. 1998թ. արտադրության Ford Transit,
  2. 2011թ. արտադրության BMW X6,
  3. 2011թ. արտադրության ROLLS ROYCE GHOST,
  4. 2011թ. արտադրության BENTLEY MULSANNE,
  5. 2013թ. արտադրության Toyota Corolla:

Արտակ Ալեքսանյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն իր աշխատավարձը՝ մոտ 3 մլն 317 հազար դրամ:

Նշենք, որ թեկնածուին է պատկանում «Ֆրագարիա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.: Այն հաշվառված է Արարատի մարզի Սիս գյուղում և, ըստ հարկային մարմնում առկա տվյալների, իրականացնում է մանրածախ առևտրային գործունեություն:

Տեղեկացնենք, որ նշված հայտարարագիրը ներկայացվել է 2016թ. ապրիլի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. hovhanes02:33 - 12 մայիսի, 2017
видимо этот молодой человек начал работать с трех лет. Бедный парень всю жизнь работал не жалея живота. Если серьезно этот человек сугубо несчастный если даже этого он не понимает. Представляйте что меняется ситуация в Армении и он станет нищим. в 35 лет. будет два выхода или самострел или выселица
2. Լևոն09:40 - 12 մայիսի, 2017
Որպեսզի 28 տարեկանում ունենաս 1,1 միլիարդ դրամ (2,3 միլիոն ԱՄՆ դոլար)՝ պետք է 18 տարեկանից օրական հետ գցած լինես 301 370 դրամ կամ 621 դոլար։ Այսպիսի տաղանդավոր երիտասարդ գործարարներ ունենք Հայոց աշխարհում․․․
3. Լուսիկ16:57 - 12 մայիսի, 2017
Լևոն տեր -Պետրոսյանը դեռ 2013 թ. դիպուկ պիտակավորել էր մեկ ուրիշ երիսասարդի Տարոն Մարգարյանին՝ "Հրաշամանուկ": Այսպիսի "հրաշամանուկները" բազմացել են, մուտք գործել խորհրդարան, քաղաքապետարան .... Փողի հոտը այդ կառույցներում ավելի ուժեղ է, քանի բիզնեսում, որը այն ու ամենայնիվ պահանջում է ամենօրյա աշխատանք և ռիսկ, եթե չի "տանիքավորված":
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ