HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները:

2017թ. մայիսի 10-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում: ԱԻՆ աշխատակիցների կողմից բացվել է բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ կախված վիճակում, հայտնաբերվել 2 տղամարդու դի: Տուժողները նույն տան բնակիչներն են՝ 1954թ. և 1988թ. ծնված հայր և որդի Հակոբյանները:

Դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ հայր և որդի Հակոբյանների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter