Վահան գյուղի մաթեմատիկայի ուսուցիչը
Ամալյա Մարգարյան Դավիթ Բանուչյան
Տիգրան Առուշանյանը ծննդով Վանաձորից է, սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Այս տարվա սեպտեմբերից տեղափոխվել է Վահան և սկսել աշխատել գյուղի միջնակարգ դպրոցում՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում:
«Երևանում մոտոցիկլետ էի վարում, մայրս դեմ էր: Երբ իմացավ սահմանամերձ Վահան գյուղ եմ գնալու ՝ դպրոցում աշխատելու, միանգամից համաձայնեց: Ասաց, որ ավելի լավ է սահմանամերձ գյուղ գնամ, քան մոտոցիկլետ վարեմ»,- պատմում է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղ տեղափոխված մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանը:
Ուսուցչություն անելուն զուգահեռ սովորում է Գյումրիի մանկավարժական համալսարանում: «Մանկավարժական կրթություն չունեի, ուստի որոշեցի ուսումս շարունակել և դպրոցում աշխատելու հնարավորություն ձեռք բերել»,-ասում է Տիգրանը:
Տիգրան Առուշանյանն ասում է, որ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ավարտից հետո կցանկանար մնալ Վահան գյուղում և շարունակել ուսուցչի աշխատանքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել