HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ՊԲ  և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։

Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter