HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղիշե Չարենց․ Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Մեկնաբանություններ (20)

Աիդա
Ես գիտեմ անգիր և կասեմ , ով որ չգիտի սովորեք գոնե մենք պահպանենք մեր բանաստեղծությունները: Հետո որ թուրքը չասի - մեր բանաստեղծ է , բանաստեղծություն է և վերջ . Կարող ա ելի թուրքից ամեն ինչ սպասելի ա 😒
Մարիամ
Իրականում այն շատ խորիմաստ բանաստեղծություն է քանի որ նրա ամեն խոսքի Կամ ամեն մի արտահայտության տակ թաքնված է մի միտք։Ու դրա համար ես շատ եմ սիրում և հեղինակին և նրա այս սքանչելի բանաստեղծությունը
Ելենա
Հիանալի բանաստեղծություն է անկեղծ ես շատ շատ եմ հավանում ոչ միայն բանաստեղծությունը այլ նաև հանճարեղ հեղինակ Չարենցին էլ։
Մարիամ
Տաղ անձնական
Աստղիկ
Հիանալի բանաստեղծություն ??
Նարե
Շատ վատն էր ?
Ամալյա
Շատ կարճա??
Համլետ
Գեղեցիկ բանաստեղծություն է, բայց շատ սխալ է կետադրված այս կայքում
Անի
Շատ լավն է??
Հերմինե
Հիանալի է
Աննա
Շատ լավն էր
ԴԱՎԻԹ
ՀԻԱՆԱԼԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Է,ԵՍ ԱՆԳԻՌ ԳԻՏԵՄ ՈՒ ԿՈՒԶԵԻ ՈՐ ԲՈԼՈՐՐԸ ԻՄԱՆԱՅԻՆ ԱՅՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
Լյուբա
Շատ լավն է այս բանաստեղծությունը։Ես անկիր գիտեմ բոլորը
Դիանա
Հիանալի և նմանը չունեցող բանաստեղծություն։
Աննա
Հայ մեծ բանաստեղծ, ով շառ բարձր է՝<<Ամենտի եզերքում>>։ Մեր սրտերում բնակվող Եղիշե Աբգարի Սողոմոնյան ։
Գայանե
Ինչպիսի գրողներ է մեզ տվել հայկական գրականությունը:Դեռ հին ժամանակներից մենք առաջնորդվել ենք դրանցով և ես այս բանաստեղծությունը կարդալիս ինչ-որ հարազատ զգացողություններ ունեցա:
Բելլա
Զանազան մտքերով օժտված հիանալի բանաստեղծություն:
Արսեն
Հրաշալի բանաստեղծություն և հրաշալի բառապաշար
Սարգիս
Հիանալի բանաստեղծություն ու հրաշք բառապաշար։
Սարգիս
Հիանալի բանաստեղծություն ու հրաշք բառապաշար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter