HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Թարվերդյանն ընդունել է իտալացի ճարտարապետ Լուչիո Սպեկային

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության անտիկ դարաշրջանի բաղնիքի և հատակի խճանկարի վերականգմանն առնչվող հարցերն են քննարկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և իտալացի ճարտարապետ, Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Լուչիո Սպեկան:

Վերջինս ներկայացրել է «Բաղնիք» հուշարձանի ծածկի կառուցման իր նախագիծը՝ ասելով, որ բազմիցս եղել է «Գառնի» պատմամշակութային ագելոց-թանգարանի տարածքում և մինչ նախագծային աշխատանքներն սկսելը մանրամասն ուսումնասիրել է հնավայրի, պեղումների պատմությունը, տեղանքը, նաև անվանի ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` «Գառնիի» մասին աշխատությունները, գծանկարներ և այլ կարևոր փաստաթղթեր:

Չնայած «Բաղնիք» հուշարձանն ունի ծածկ, սակայն նախատեսվող նոր ծածկի հետ մեկտեղ նախատեսվում է տեղադրել դրենաժային համակարգ, որով կլուծվի ամենակարևորը պատի խոնավության հարցը, կկանխվի անձրևաջրերի ներթափանցումը: Լուչիո Սպեկայի խոսքով հնարավոր է տեղադրել փայտյա կամ մետաղական ծածկ, բայց ըստ նրա մետաղական ծածկն առավել հուսալի ու երկար ժամանակով կարող է ծառայել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեին հետաքրքրող այն հարցին, թե Հայաստանի բնակլիմայական պայմանների նման էլ որ տարածաշրջաններում է իրականացրել նման նախագծեր, Լ.Սպեկան պատասխանել է, որ հեղինակած նախագծերը ունեն բավականին լայն աշխարհագրություն և նշանակալի քանակ:

Իտալացի մասնագետը խոսել է նաև բաղնիքի հատակի խճանկարի վերականգնման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ դրանով զբաղվում են իտալացի այլ մասնագետներ:

Բաղնիքի հատակի խճանկարի պահպանության համար էլ համապատասխան պայմանների ապահովում է անհարժեշտ, որպեսզի կանխվի վիճակի հնարավոր վատթարացումը: Այս հուշարձանի վերականգնումը ճարտարապետն առաջնային է համարել: Նա միաժամանակ ասել է, որ «Բաղնիքի» ծածկի նախագիծը որոշակի շտկումների ու վերջնական տեսքի բերելու կարիք ունի և առաջիկա ամսում նախագծի փաթեթն ամփոփ կտրամադրի ՊՈԱԿ-ի տնօրենությանը:

Հանդիպման ավարտին Արա Թարվերդյանը Լ. Սպեկային առաջարկել է հաջորդ անգամ Հայաստան այցելել տիկնոջ հետ, ով Միլանում համակարգում է հուշարձանների պահպանության ոլորտը: Այսպիսով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և իտալական գործընկեր կառույցի միջև համագործակցության հիմք կդրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter