HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter