HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի բնակիչն արժանացել է «Տարվա քաղաքացի» մրցանակին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Արմավիրի զարգացման կենտրոնը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ի ‎ֆինանսական օժանդակությամբ իրականացնում են «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում են հակակոռուպցիոն բնույթի տարբեր միջոցառումներ:

Սկսած այս տարվանից՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում ու գործելակերպ՝ իր խախտված իրավունքների վերականգնման հարցում և ՇՊԱԿ-ներից մեկի իրավական օգնության շնորհիվ 2011թ. կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները:

Այս տարի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվեց Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանին: Շահառուի իրավական խնդիրը կապված է եղել իր անձի նկատմամբ Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների դրսևորած ոչ օրինական գործելակերպի հետ, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել: Դրա հետևանքով Հրազդանի տեղամասի աշխատակիցները կազմել են ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակել է 150.000 դրամի չափով տույժ՝ հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու ոչ իրական հիմքով:

Շահառուի՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականության և սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետևողականության, ինչպես նաև ՇՊԱԿ-ի աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք դարձած ստուգման ակտը, այսինքն՝ վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլև խախտումներ կատարած հարկային ծառայողները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցների: Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:

Մեկնաբանություններ (2)

ARMEN
http://www.youtube.com/watch?v=Fa0OgBJ2huU
Գոհար Արշակյան
Ապրես...շատ ապրես...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter