HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դիլիջանի ազգային պարկ»-ում կրկին ծառեր են հատվել

«Դիլիջանի ազգային պարկ»-ում ծառահատումները շարունակվում են։ «Ֆեյսբուք» օգտատեր Գոռ Հովհաննիսյանը երեկ սոցիալական ցանցի իր էջում պարկում հատված առողջ ծառերի լուսանկարներ էր հրապարակել։ 

«Հետք»-ի հետ զրույցում Գոռն ասաց, որ արշավով գնացել էին պարկի տարածք և 15։00-ի սահմաններում՝ Հաղարծին վանական համալիրի տարածքից մինչև Թեղուտ գյուղի վերևի տարածք, որը, նրա փոխանցմամբ, ավելի հայտնի է «Գյոլերի ֆերմա» անվանումով, համատարած ծառահատումներ են եղել։ 

Ասում է՝ ամեն տասը մետրը մեկ մի հաստաբուն ծառ էր հատված. «Առողջ ծառեր էին` դեռ տերևները կանաչ»,-նշեց նա։ 

Իր մոտավոր հաշվարկներով` հատվել էր ավելի քան 100  ծառ։

Գոռը տեղի տեսուչին կամ բնապահապանության նախարարությանը չի ահազանգել՝ անիմաստ համարելով. «Տեսուչն իր ամբողջ տարածքով մեկ ավիրվածությունը չգիտի՞»,-հարցնում է նա։ 

Գոռը պարբերաբար գնում է «Դիլիջանի ազգային պարկ»՝ եղած ծառահատումները ստուգելու նպատակով։ Ասում է՝ պարկում նման մասշտաբի ծառահատում դեռևս չէր տեսել, սակայն հավաստում է՝ այնտեղ ծառահատումներն ամենուր են. «Չկա ազգային պարկում մի վայր, որտեղ ծառահատում չի կատարվում»,-հավելեց նա։ 

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը «Հետք»-ին հայտնեց, որ պարկի այդ տարածք այսօր գնալու են բնապահպանության նախարարության Տավուշի տարածքային պետական տեսչության և «Դիլիջանի ազգային պարկ»-ի աշխատակիցներն ու մասնագետները՝ հատված ծառերի տեղանքն ուսումնասիրելու ու ծառահատումների փաստերը ստուգելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ որ վերջին երկու ամիսների ընթացքում մի քանի անգամ գրել ենք, որ ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են կատարվում, Տավուշի դատախազությունում այդ հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվել, հարուցվել են քրեական գործեր, օրեր առաջ էլ ձերբակալվել էր  «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնի տեսուչը։

Լուսանկարները՝ Գոռ Հավհաննիսյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (2)

Armen
Այս վիժվացք չարագործներից մեկը Դիլիջանի «Ջրհողեր» թաղամասի բնակիչ, նախկին անտառապահ Լենիկի (Բուլ մականունով) տղա Կարեն Ղազարյանն է, ովքեր սեփական գրպանի հարստացման համար երկար տարիներ շարունակ անխնա թալանել են Դիլիջանի անտառները, կտրել վաճառել որպես վառելափայտ, անխղճորեն ոչնչացնելով Հայաստանի առանց այդ Էլ աղքատիկ բնության հարստությունը: Վերջին տարիներին էլ հոր սև գործը տղաներն էին շարունակում...
GB
This is so funny, ATP plant trees and criminals chop them off!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter