HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն հայտնում է՝ խախտումը վերացրել են, «ՍԱՍ»-ը շարունակում է վաճառել առանց մակնշման

Վերջերս «Հետք»-ը նյութ էր  հրապարակել այն մասին, որ «ՍԱՍ» սուպրեմարկետների մի շարք խանութներրում վաճառվում են առանց հայերեն մակնշման ապրանքներ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է: Բացի այդ, մակնշման բացակայությունը  կարող է վկայել, որ ապրանքը հաշվառված չէ, և իրացման շուկայում է հայտնվել անհայտ ճանապարհով:

Այդ հրապարակումից հետո, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնել էր, թե «ընթացք կտա» մեր հրապարակմանը,  կուսումնասիրի փաստերը։ Հայտնել էր նաեւ, որ ծառայության աշխատակիցները հանդիպել են «ՍԱՍ» ընկերության ներկայացուցիչների հետ:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հանդիպման հենց հաջորդ օրը «ՍԱՍ»-ը խախտումները վերացրել է . «Հենց հաջորդ օրը իրենք («ՍԱՍ» ընկերությունը, հեղ) ներկայացրել  են մակնշման օրինակներ,  մենք այդ խանութները նայել ենք, և այդ ապրանքներն այժմ մակնշված տարբերակով են»,-ասաց Վ․Դանիելյանը՝ ավելացնելով, որ դրանով չեն սահմանափակվելու և շարունակական աշխատելու են։

Վերջերս մենք Երևանի Կոմիտասի 52 հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետում հանդիպեցինք նույն ապրանքներից, որոնց վրա բացակայում էին հայերեն մակնշումները. մասնավորապես՝ գերմանական «Niedergger» շոկոլադների հայերեն մակնշումը ինչպես չկար երկու ամիս առաջ, այնպես էլ չկար հիմա:

Այս ընկերության մի քանի այլ տեսակի շոկոլադների վրա կար հայերեն մակնշում, որոնցից երևում էր, որ ներկրողը «ՍԱՍ գրուպ»-ն է:

Խախտում ունեցող մեկ այլ՝ իտալական «Fererro»  ընկերության «Yogurette» շոկոլադներից «ՍԱՍ»-ի մի շարք խանութներում մեզ գտնել չհաջողվեց:

Սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հսկողության տեսչության պետը «Հետք»-ի հետ զրույցում չէր բացառում, որ հնարավոր է՝ դրանք «ինչ-որ մաքսանենք ճանապարհով մտած սննդամթերք» են, սակայն հավաստիացնում էր, որ դա աշխատակիցների անփութության հետևանք է:

Սակայն նշված սուպերմարկետների ցանցում կատարած ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս ենթադրել, որ մակնշման բացակայության մեջ ինչ-որ միտում կա, և ապրանքները մակնշվում են ոչ միշտ և «մեկումեջ»: Այս մասին մանրամասն կգրենք առաջիկայում:

Վ. Դանիելյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խանութները պատասխանատվության կենթարկվեն է այն մասով, որ «իրավունք չունեին նմանատիպ սննդամթերք վաճառել»:  Իսկ թե ինչ է սպասվում խանութին, երբ ՍԱՊԾ զգուշացումից հետո շարունակում է ապրանքներ վաճառել օրենքի խախտումով, հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter