HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀԿ-ն հաղթել է 71,25 %-ով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն այդ տվյալների՝ ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝  71,25 %-ով, «Ելք»-ը հավաքել է 21 %, իսկ «Երկիր Ծիրանի»-ն 7,75 %։

Եթե այդ տվյալները ամբողջացնենք ըստ քվեարկողների թվի, կստացվի այսպիսի պատկեր.

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու ընտրություններ էին։   Ընտրություններին մասնակցում էին 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի»-ն  և «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ իրենց քաղաքապետերի թեկնածուներով։

ՀՀԿ-ից առաջադրված էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքից՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter