HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաշինյան. «Այս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ Ազգային ժողով»

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե դաշինքը նպատակահարմար գտնի և ապացույցների բազան իրենց թույլ տա, մինչ 18։00-ն 3-5 ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ կներկայացնեն, թեև նշում է, որ ընտրությունների արդյունքի վրա այն ազդեցություն չի ունենա։

«Մենք կարևոր ենք համարում, որ մեր գնահատականի մեջ վերջնական ճշգրիտ լինենք։ Ընտրությունների ընդհանուր պատկերը նույնիսկ վերահաշվարկը չի փոխելու, բայց մեզ համար սկզբունքային է։ Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ խնդիր կա, որ մեզ տրված թեկուզ մի ձայն կորել է, մենք այդ ձայնի հետևից գնալու ենք, էդ մի ձայնը վերականգնենք»,-ասաց Փաշինյանը։

Մարուքյանն էլ հավելեց, որ սա իրենց խոստումը պահապանելու  համար է։

Փաշինյանի փոխանցմամբ՝ դեռևս ժամանակ չեն ունեցել քննարկել, թե արդյոք իրենց մանդատը ստացած 15 անդամներից որևէ մեկը ինքնաբացարկի դիմում ներկայացնելու է, թե ոչ. «Այս պահին պարզ է մի բան, ես գնում եմ Ազգային ժողով, մյուսները, ովքեր հավաքած ընտրական ձայներով ավագանի են, գնում են ավագանի։ Որևէ ինքնաբացարկի մասին մենք տեղեկություններ չունենք։ Չեմ կարծում, որ էդպիսի բան կլինի, որովհետև ավագանու անդամ դարձած բոլոր մարդիկ ընտրական պրոցեսին ակտիվորեն մասնակցել են»։

Նրա գնահատմամբ՝ իրենք Երևանում և ողջ հանրապետությունում ունեն կայուն հենարան և իրենց նպատակը իրենց համակիրների թիվը բազմապատկելն է։

Անդրադառանալով քաղաքային այս ընտրությանը՝ պատագամավորը խոստովանեց, որ չեն կարողացել մարդկանց համոզել, որ չքվեարկեն ընտրակաշառքով, և այս փաստի հետ պետք է առերեսվեն, հաղթահարեն, դարձնեն իրենց առաջիկա նպատակը։

Խոսելով քարոզարշավի ընթացքում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում իրենց գտած փաստաթղթերի ապացուցման մասին՝  Փաշինյանը մատնանշեց ոստիկանության 27-02- 02 համարից ուղարկված ֆաքսը։ Որպես երկրորդ փաստ առանձնացրեց ցուցակներում գրված մարդկանց անունները, նրանց հեռախոսահամարները. «Որևէ մեկը չի կարող մտածել, որ էս պատմությունը հենց էնպես կգնա, կանցնի։ Չի անցնի։ Կառավարության ցանկացած ներկայացուցիչ, ով գալիս է Ազգային ժողով, պետք է պատրաստ լինի, որ այս հարցերի շուրջ շատ սուր խոսակցություն է լինելու»,-հավելեց նա։ 

Այն հարցին, թե ինչու նախորդ ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերը այս ընտրություններում իրենց չաջակցեցին, պատգամավորը հավաստեց, որ այլ քաղաքական  ուժերի՝ իրենց միանալու կարիքն ու անհրաժեշտությունը չեն տեսնում, քանի որ դեռևս պետք է նաև հստակեցնել այդ ուժերից որն է մնացել որպես քաղաքական ուժ, որը՝ ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter