HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի 2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումներ են ընթանում

Մայիսի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը և Արզիկ Մխիթարյանը:

ԱՀ Ազգային ժողովը տեղեկացնում է, որ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի և ռադիո-հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:

Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը՝ նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 708մլն 324հազ դրամ, որից ծախսվել է 672մլն 312 հազ դրամ կամ՝  նախատեսվածի 95%-ը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի հաշվետվության համաձայն, հուշարձանների պահպանության ոլորտին 2016թ.-ին հատկացվել է 100 մլն դրամ, զբոսաշրջության զարգացմանը՝ 20մլն դրամ, ևս 6 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2016թ.-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Խորհրդի սեփական եկամուտները կազմել են 7մլն 500հազ դրամ:

«Ազատ Արցախ» պաշտոնաթերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաշվետվության համաձայն,  2016թ.-ին խմբագրության պահպանման ծախսը կազմել է 85մլն 604հազ դրամ:

Նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter