HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները կավելանան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջհամագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին  տեղեկատվության  փոխանակումը, փոխադարձ կապի ստեղծումը, ինչպես նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգի ձևավորման հարցերը:

«Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությունը կարևորվում է զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հետ հետադարձ կապ ապահովելու  տեսանկյունից: Իսկ համակարգի ձևավորումը բխում է  միասնական  հավաստի տեղեկատվության  տրամադրման  անհրաժեշտությունից»-իր խոսքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Հանդիպմանը ներկա էին ինչպես զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, այդպես էլ տեղեկատվական կառավարման  մարմինների  ներկայացուցիչներ և մասնագետներ, ովքեր  կիսել են իրենց գիտելիքները  առկա  միջազգային փորձի  և մոդելների վերաբերյալ՝ տալով նաև  գործնական խորհուրդներ մասնակիցներին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի զբոսաշրջային զարգացման տարեկան ծրագրի շրջանակներում նախատեսված է պետական աջակցություն թվով 5  զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter