HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ավագանու վերջին երեք ընտրություններից սա ամենապասիվն էր

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է իշխող` Հանրապետական կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքում Երևանի քաղաքապետի պաշտոնում կրկին կմնա 2011-ին ընտրված ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը։

Ըստ Ընտրական օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին կետի՝ Երևանի ավագանին կազմված է լինելու 65 անդամներից։ Քանի որ ընտրություններին, ըստ նախնական տվյալների, մասնակցել է 345 151 ընտրող, ապա այդ թիվը, բաժանելով 65 մանդատների թվի վրա, ստացվում է՝ մեկ մանդատը հավասար է 5310 ձայնի։

Այս հաշվարկի արդյունքում՝  ՀՀԿ-ն ավագանու կազմում ունենալու է 46, «Ելք» կուսակցությունների դաշինքը ստանալու է 14, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ։

«Ելք» դաշինքով քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հայտարարել է, որ ինքնաբացարկ է հայտարարելու, ինչի արդյունքում ավագանու կազմում, ըստ քվեների թվի, կգնա Զառա Բաթոյանը։ Փաշինյանը կմնա ԱԺ-ում։ Իսկ թե ինչ է որոշել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դեռևս հայտնի չէ։ 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մրցակից երկու ուժերին հաղթել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ ՀՀԿ-ի օգտին ամենաշատը քվեարկել է Նուբարաշեն վարչական շրջանը։ Այստեղ ընտրողների 85 %-ը ձայնը տվել է իշխող կուսակցությանը: ՀՀԿ-ն ամենաքիչ ձայներ հավաքել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 57 %։

Ընտրություններին թեև մասնակցել է 345 հազար ընտրող, սակայն սա կազմում է ընտրելու իրավունք ունեցող անձանց մոտ 41 %-ը։ Այս ընտրություններն «աչքի ընկան» քվեարկողների թվի պասիվությամբ։ Ավագանու վերջին ընտրությունների արդյունքներով՝ սա ամենացածր մասնակցություն ունեցող ընտրություններն էին։ Եթե համեմատենք 2009, 2013 և 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության տոկոսները, կստացվի այսպիսի պատկեր.

Թեև ընտրություններն ավարտվեցին, սակայն իրավապահ մարմինները դեռևս ստուգում և նյութեր են նախապաստրաստում ստացված ահազանգերով։ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում 36 ահազանգով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter