HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Իռլանդիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցը

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր ընդունել է Իռլանդիայի պատվիրակությանը՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի:

ՔԱԳՎ-ն տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու պետությունների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը: Անդրադարձ է կատարվել նաև «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սպասվող ընտրություններին:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter